Բաժիններ՝

Զովունի գյուղում բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի, կոտրել գազատարի երկաթե սյուները

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Կ.-ի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Խ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Opel»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին, երկաթե սյուներից 2-ը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031