Ամեն կերպ կաջակցենք Ադրբեջանին «COP 29»-ի ընթացքում. թուրք նախարար

Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումն անդրադարձել է նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին» (COP 29): Փոխանցում է ermenihaber-ը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան «COP 29»-ի ամբողջ ընթացքում Ադրբեջանին ցուցաբերելու է ամեն տեսակ աջակցություն:

«Մենք ցանկանում ենք, որ COP 29-ն ամբողջ աշխարհի համար կարևոր որոշումների կայացման հանդիպում լինի»,-հավելել է նա:

Քուրումը նման հայտարարություններով հանդես է եկել Արբեջանում «Pre-CՕP 29. բարձրացնել վճռականությունը, արդյունավետ դարձնել միջոցառումը» խորագրով միջոցառմանը մասնակցելուց հետո՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031