Բաժիններ՝

Էդվարդ Պալասանյանի հիշատակի երեկո և հոգեհանգստյան կարգ

Սեպտեմբերի 3-ին կյանքից հեռացավ Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի համահիմնադիր Էդվարդ Պալասանյանը:

Նրա մահվանից 40 օր անց, հոկտեմբերի 12-ին, ժամը 16.00-ին քառասնօրյա հոգեհանգստի կարգ կկատարվի Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, որից հետո հրավիրում ենք միանալ մեզ՝ ժամը 17:00-ին, ՆՓԱԿ-ում՝ մեծ նվիրյալի և մշակութային գործչի հիշատակը հարգելու համար:

Մասնակցելու են ընտանիքի անդամներ, ընկերներ, արվեստագետներ և ճարտարապետներ, ովքեր կիսվելու են իրենց հուշերով Էդվարդ Պալասանյանի մասին:

Սգակիրներ՝ Սոնիա Պալասանյան, Առնե Զարեհ Պալասանյան, Զարեհ Պալասանյան, Աճէմեան, Ազատեան, Ամիրեան, Աշուղեան, Ազիզեան, Յակոբեան, Պետրոսեան, Զոհրաբեան ընտանիքները և հարազատները, ՆՓԱԿ-ի անձնակազմ:

Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի (ՆՓԱԿ) համահիմնադիր Էդվարդ Պալասանյան

Ծնվել է Իրանում, 1936 թվին: Ստացել է ճարտարապետի տիտղոս Թեհրանի համալսարանից (1963), Քաղաքաշինության Մագիստրոսի (1968), եւ քաղաքաշինության և տարածքազարգացման ասպարեզներում Փիլիսոփայության Դոկտորի (1975) տիտղոսներ ԱՄՆ-ի Փենսիլվանիա համալսարանից:

1980 թվականից Պալասանյանը ընտանիոք տեղափոխվել է ԱՄՆ:

1992 թվականին, Ուաշինգտոնում ստանձնել է Ամերիկայի Հայկական Համագումարի Վարչության Նախագահի պաշտոնը,

1993-1995, ներառյալ, Երևանում ծառայել է, որպես Հայաստան Համահայկական Հիմնադրամի Փոխ-տնօրեն և Շինարարական բաժնի պետ:

1996 թվականին ստանձնել է Հայաստան Հիմնադրամ ԱՄՆ-ի Գործադիր տնօրենի պաշտոնը, և

1997-1998 թվերին, Նյու Յորքում ծառայել է որպես արևելյան Ամերիկայի Հայոց Առաջնորդարանի Գործադիր տնօրեն:

1992-թվին Պալասանյանը, իր կնոջ, նկարիչ-բանաստեղծ Սոնիա Պալասանյանի հետ միասին, Երևանում հիմնել է Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ), որը լծված է հայ ավանգարդ արվեստը համաշխարհայաին բեմահարթակներում ներկայացնելու գործին:

1995 թվականից Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հանձնարարությամբ Պալասանյանները, ՆՓԱԿ-ի միջոցով Վենետիկի Համաշխարհային Արվեստի Բիենալեներում շարունակաբար կազմակերպել են Հայաստանի Հանրապետության տաղավարները, որ շարունակվել է մինչև 2009թ.:

1998 թվի սեպտեմբերից, երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարությամբ, որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լիազոր ներկայացուցիչ, ղեկավարել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու կառուցման աշխատանքները, այն, 2001 թվին, Հայաստանի Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ ավարտուն վիճակի հասցնելու հանձնարարությամբ:

2002 թվականի մինչև 2009թ. Պալասանյանը ստանձնել է ազգային բարերար Գերարդ Լ. Գաֆեսճյանի նվիրատվությամբ Երևանի Կասկադ համալիրի և նրան կից կառուցվելիք արվեստի թանգարանի գործադիր տնօրենի պարտականությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս