
Թյուրքական պետությունների առողջապահության նախարարները հավաքվել են Շուշիում

Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների առողջապահության նախարարները Շուշիում նիստ են անցկացնում։
Հանդիպմանը ստորագրվել է «Արձանագրություն թուրքտրանսպլանտա ստեղծելու մտադրության մասին», որը, ինչպես հաղորդվում է, «կօգնի լուծելու փոխպատվաստման ոլորտում բազմաթիվ լուրջ հիվանդությունների բուժման խնդիրը»։
Այս տարվա հուլիսին Շուշիում անցկացվել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը: