
Իրանը զգուշացնում է Իսրայելին՝ հաջորդ պատասխանն ավելի կոշտ կլինի

Եթե Իսրայելը ևս մեկ խելագար գործողություն իրականացնի, Իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ–ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Հաջորդ փուլում մեր պատասխանն անպայման ավելի բարդ կլինի», – ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Իսրայելի տարածքին Թեհրանի հարվածը հաջող էր։
Ջալալին նշել է նաև, որ Իրանը երբեք պատերազմ չի ցանկացել և չի ձգտում պատերազմի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ԻՀՊԿ-ն, հրթիռների 80 %-ը խոցել են թիրախները։
Ըստ իրանական ԶԼՄ-ների, հրթիռները հարված են հասցրել իսրայելական Աշկելոնի շրջանում գտնվող գազային հանգույցներին, ինչպես նաև իսրայելական Նևաթիմ ավիաբազային:
Իսրայելական «9» հեռուստաալիքը, հղում անելով ՑԱԽԱԼ-ին, հայտնել է, որ հրթիռային հարձակումը հետևանքներ կունենա: Իսկ ԻՀՊԿ-ում խոստացել են այդ դեպքում տալ կործանարար պատասխան։