
Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա. կքննարկվեն տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Դամասկոս (Սիրիա)՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ նոր պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայը։
«Արտաքին գործերի նախարար պարոն Արաղչիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս։
Նախարարը կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերություններն ու զարգացումները տարածաշրջանում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մինչ այս Արաղչին այցով գտնվում էր Լիբանանում։