Բաժիններ՝

Հայտնաբերվել է ապօրինի զենք

Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, Կոտայքի պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա: Փաստաթղթերը ստուգելիս պարեկները վարորդի պայուսակում նկատել են ատրճանակի նմանվող իր: Զովունի գյուղի բնակիչ 27-ամյա վարորդի պայուսակում գազային ատրճանակ էր:

Նույն օրը Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան` պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս