Մայամիի «Ինտեր»-ը ժամանակից շուտ հռչակվել է ՄԼՍ-ի չեմպիոն
Ամերիկյան ՄԼՍ-ի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ նվաճել է Մայամի քաղաքի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը:
Ամերիկյան կանոնավոր առաջնության հերթական խաղում, գերազանցելով «Կոլամբուս Կրյու»-ին 2:3 հաշվով, «Ինտեր»-ը ժամանակից շուտ հռչակվել է ՄԼՍ-ի չեմպիոն: Կանոնավոր առաջնության ավարտից 2 տուր առաջ «Ինտեր»-ը հավաքեց 68 միավոր և անհասանելի դարձավ մրցակիցների համար:
Այս հաղթանակի շնորհիվ Մայամիի «Ինտեր»-ն իրավունք ստացավ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգային: