
Սանոսյանն այցելել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ»հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, վերջինիս տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք այցելել են Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված:
Հայտնում են նախարարությունից։
Նախարարը եղել է ճանապարհի առավել բարդ հատվածներում, որտեղ արդեն իսկ գտնվել են նախագծային լուծումներ եւ ճանապարհի բարդ սողանքային հատվածներում ծավալվել է ակտիվ աշխատանքային գործընթաց ։
Հիմնանորոգվող ճանապարհից շուրջ 7կմ հատվածում արդեն տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ:
Նախարարն այցելել է նաև Տաթև-Աղվանի ճանապարհահատված։
Շինարարության պատասխանատուների հետ քննարկվել են ընթացիկ և հետագա աշխատանքները։