Բաժիններ՝

Վրաստան-Ալբանիա խաղի տոմսերի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 28-ից

Թբիլիսիում կայանալիք Վրաստան-Ալբանիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հոկտեմբերի 14-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում կհանդիպեն Վրաստանն ու Ալբանիան։

Տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց՝ TKT.GE կայքում, արժեքը կլինի 10, 30 և 50 լարիի սահմաններում։

Վրաստանն ու Ալբանիան խաղում են 1-ին խմբի B դիվիզիոնի կազմում՝ Չեխիայի և Ուկրաինայի հետ: Խմբային փուլում թիմերը պետք է երկու հանդիպում անցկացնեն յուրաքանչյուր մրցակցի հետ:

Առաջին երկու տուրերում Վրաստանը հաղթել է Չեխիային ու Ալբանիային։

Հոկտեմբերի 11-ին Վրաստանը Պոզնանում կհանդիպի Ուկրաինայի հետ։ Նոյեմբերի 16-ին նրանք երկրորդ հանդիպումը կանցկացնեն Բաթումիի «Adjarabet Arena» մարզադաշտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս