Թուրքիայի ջրային պաշարները ոչնչացվում են
Թուրքիայի Սեյհան շրջանի (Ադանա նահանգ) գյուղատնտեսական պալատի նախագահ Յաշար Օզքանը Թուրքիայի ջրային պաշարների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Թուրքիայում հսկա փոսերի վտանգը գնալով մեծանում է և Թուրքիայի ջրային պաշարները ոչնչացվում են։ Թարմացվել է նաև ջրային պաշարների ռիսկային քարտեզը, որն ընդգրկում է շուրջ 16 նահանգ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օզքանը մատնանշում է խնդիրը, և շեշտում, որ այդ հսկա փոսերն առաջանում են հիմնականում հողային փլուզումներից, իսկ դրանց հիմնական պատճառն էլ ստորերկրյա ջրերի անվերահսկելի օգտագործումն է։ Այդ հորերից օգտագործվող ջրի քանակն ավելին է, քան Սեյհանի շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը ոռոգելու համար նախատեսվածը։
Նա նշել է, որ դրա համար պետք է դադարեցվի արդյունաբերության կողմից ստորջրյա պաշարների օգտագործումը։ Որոշ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք միլիարդավոր դոլարներ են ներդրել և աշխարհում խոշորագույններից են իրենց ոլորտում, որոշ ներդրումներով կարող են օգտագործել մաքրման կայանի ջուրը։
Օզքանն ընգծել է, որ այս պահի դրությամբ գյուղերի ինքնահոս շատրվաններն այլևս չեն հոսում և այդ խնդիրը հրատապ լուծման կարիք ունի։