«Ի՞նչ ունեն միմյանց հետ խոսելու Փաշինյանն ու Քրիստոդուլիդեսը․ Առաջինը ընդունում է թուրքական պահանջներն, իսկ երկրորդը՝ հրաժարվում է թուրքական պահանջները կատարել». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատ անհանգիստ եմ բարեկամ Կիպրոսի ժողովրդի համար…

Նիկոլ, Կիպրոսի նախագահին հանդիպել ես, որ ի՞նչ անես։

Որ պատմես, թե ինչպե՞ս ես հայրենի Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, թե՞ օրինակ ծառայես, որ քո նման հայրենիք հանձնելով լուծեն Կիպրոսի հարցը։

Ի՞նչ ունեն էլի միմյանց հետ խոսելու Փաշինյանն ու Քրիստոդուլիդեսը։

Առաջինը ընդունում է թուրքական պահանջներն ու հանձնում հայրենի Արցախը թուրքերին, իսկ երկրորդը՝ հրաժարվում է թուրքական պահանջները կատարել՝ կոչ անելով ազատել Կիպրոսի հյուսիսը թուրքական օկուպացիայից։

Աստված չանի Նիկոլը գայթակղի իր անվերջ հանձնելու քաղաքական օրինակով…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30