Պատիվ եմ ունեցել պրն․ Գեղամյանի հետ աշխատել՝ հանուն ՀՀ ու Արցախի շահերի պաշտպանության․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ․
«Մեծ ցավով տեղեկացա ականավոր պետական և քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանի մահվան մասին:
Պարոն Գեղամյանը տասնամյակներ շարունակ ծառայել է հայոց պետականությանը։
Պատիվ եմ ունեցել պարոն Գեղամյանի հետ աշխատել խորհրդարանական դիվանագիտության հարթակում ՝ հանուն ՀՀ ,Արցախի ու հավաքական հայության շահերի պաշտպանության։
Խորին ցավակցությունս եմ հայտնում Արտաշես Մամիկոնովիչի հարազատներին ու մերձավորներին:
Աստված հոգիդ լուսավորի,հարգելի պարոն Գեղամյան»,- գրել է Շարմազանովը։