Հայաստանի շախմատի հավաքականը ճանաչվել է ՖԻԴԵ-ի 100-ամյակի լավագույն թիմ
Այս տարի շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն նշում է հիմնադրման 100-ամյակը, ինչի առիթով հանդիսավոր միջոցառում է կազմակերպել ու մրցանակներ հանձնել:
Անմասն չի մնացել նաև Հայաստանը, որի տղամարդկանց ընտրանին ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: Մրցանակը ստացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը:
Հայ շախմատիստները տիրացել են թիմային բոլոր հնարավոր հեղինակավոր տիտղոսներին՝ Օլիմպիադայի եռակի հաղթող են ու թիմային Աշխարհի և Եվրոպայի առաջնության չեմպիոն: Վերջին մեծ նվաճումը հայ շախմատիստները գրանցել են 2022-ին Օլիմպիադայում՝ դառնալով արծաթե մեդալակիրներ:
Հիմա էլ Հայաստանի ընտրանին Բուդապեշտում մասնակցում է Օլիպիադային ու ընթանում է 14-րդ տեղում: