
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական հարթակի իր էջում:
«Իմ ութերորդ այցը Կիև տեղի է ունենում ջեռուցման սեզոնի մեկնարկից առաջ, մինչ Ռուսաստանը շարունակում է թիրախավորել էներգետիկ ենթակառուցվածը», – գրել է նա:
Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Կիև է մեկնել, որպեսզի քննարկի Եվրոպայի աջակցությունը Կիևին։
Կիևում ֆոն դեր Լայենը մտադիր է քննարկել պաշտպանության հարցերը, ձմեռվան պատրաստությունը, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը, ինչպես նաև G7-ի կողմից Ուկրաինային վարկի տրամադրումը։