Բաժիններ՝

Բլինքենը և նրա բրիտանացի պաշտոնակից Լեմին ժամանել են Կիև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Բրիտանիայի նրա պաշտոնակից Դեյվիդ Լեմին ժամանել են Կիև, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Բլինքենը և Լեմին Կիևում բավական զբաղված գրաֆիկ ունեն։ Զելենսկին վաղուց կոչ է անում, որ դաշնակիցները թույլ տան արևմտյան հեռահար զենքերով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին։

Այցից առաջ Բլինքենը Լոնդոնում էր, որտեղ հայտարարել էր, որ սա պատերազմի ընթացքում կարևոր պահ է Ուկրաինայի համար։

Բլինքենի և Լեմիի այցից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ իր վարչակազմը քննարկում է Կիևի կողմից հեռահար զենքի օգտագործման գործող սահմանափակումները վերացնելու հարցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս