Հայտնի են՝ որ մթերքներն են միգրեն հրահրում
Որոշ մթերքներ կարող են հրահրել միգրենի նոպա, զգուշացրել է բժշկական գիտությունների դոկտոր, թերապևտ Վլադիմիր Պոպովը։ Բժիշկը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրուցել է միգրեն հրահրող մթերքների մասին։
Ալկոհոլի հետ մեկտեղ, նա նշել է, շոկոլադն ու պանիրը, հատկապես հնեցված տեսակները, կարող են առաջացնել միգրեն: Գլխացավից խուսափելու համար նա խորհուրդ է տվել սննդակարգից բացառել մոնոսոդիումի գլուտամատ, արհեստական քաղցրացուցիչներ և նիտրատներ պարունակող մթերքները։
Գլխացավը կանխելու համար մասնագետը խորհուրդ է տվել ավելի շատ ջուր խմել՝ օրական առնվազն մեկուկես-երկու լիտր։ Բացի այդ, շարունակել է Պոպովը, օրական կարելի է խմել մինչև երեք բաժակ սուրճ և մինչև վեց բաժակ թեյ։ Միգրենից գանգատվողների սննդակարգը, ըստ բժշկի, պետք է պարունակի մագնեզիումով հարուստ մթերքներ (սպանախ, նուշ, ավոկադո և ամբողջական ձավարեղեն), ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուներ (սաղմոն, սկումբրիա, թունա, սարդինա):
Նրանք նաև պետք է ուտեն կանաչ բանջարեղեն, ինչպիսիք են՝ սպանախը, կաղամբը, բրոկկոլին և բրյուսելյան կաղամբը, ըստ shantnews-ի՝ եզրափակել է մասնագետը։