Ձմերուկի ոչ ակնհայտ օգուտները
Ձմերուկն օգտակար է լյարդի հիվանդությունների, տարբեր թունավորումների դեպքում, այն օգնում է երիկամների քարերի հեռացմանը և ճառագայթային թերապիայից հետո բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Ձմերուկի այս և այլ օգտակար հատկությունների մասին aif.ru-ի հետ զրույցում նշել է բուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր Ելենա Կորսունը։
Կորսունի խոսքով՝ շատերը սխալմամբ ձմերուկը համարում են անօգուտ մթերք, քանի որ այն բաղկացած է 80 տոկոս ջրից։ Այնուամենայնիվ, ըստ նրա, խոշոր հատապտուղն ունի անհայտ օգտակար հատկությունների մի ամբողջ ցանկ:
Ձմերուկը ցուցված է լյարդի հիվանդությունների, թունավորումների, դանդաղ մարսողության, փորկապության, աղիներում փտման պրոցեսների դեպքում։
Բացի այդ, Կորսունը նշել է, որ ձմերուկը օգտակար է աթերոսկլերոզի և գիրության դեպքում, քանի որ օգնում է օրգանիզմից հեռացնել խոլեստերինը։
Ինչպես նաև, ըստ Կորսունի, մեծ օգուտ է տալիս ձմերուկի կեղևը։
Ըստ shantnews-ի՝ բժիշկը նշել է, որ չորացած կեղևներից փոշին օգտագործվում է հեպատիտի, խոլեստազի, խոլելիտիազի, լեղուղիների դիսկինեզիայի, սուր և քրոնիկ խոլեցիստիտների բուժման համար։
Միաժամանակ բժիշկը զգուշացրել է, որ ձմերուկը, հատկապես մեծ քանակությամբ, հակացուցված է շաքարային դիաբետով հիվանդներին և այտուցների հակված մարդկանց։