
Քաբուլում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել

Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 2-ի երեկոյան պայթուցիկ սարք է գործի դրել Աֆղանստանի մայրաքաղաքում, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ:
«Այսօր երեկոյան Քաբուլի Կալա է Բախտիարի շրջանում գտնվող անվտանգության 6-րդ գոտում պայթյուն է տեղի ունեցել, որն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ կին, վնասվածքներ է ստացել 13 հոգի», – սոցցանցերում գրել է Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար Խալեդ Զադրանը։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է հետաքննություն։Առայժմ Աֆղանստանում գործող զինված խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել այդ պայթյունի պատասխանատվությունը։