
«Նոան» հրապարակել է իր խաղերի ժամանակացույցը․ 3 խաղ տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ–ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը կսկսի հոկտեմբերի 3-ին՝ չեխական «Մլադա Բոլեսլավ» ակումբի հետ տնային խաղով:
Այս մասին տեղեկանում ենք ակումբի տարածած հայտարարությունից։
«Հաստատվեց Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի խաղերի ժամանակացույցը:
Սպասում ենք բոլորիդ տնային խաղերում՝ Հանրապետական մարզադաշտում:
Խաղերի ժամանակացույցը՝ ամսաթվերով և ժամերով
ՖԱ Մլադա Բոլեսլավ – հոկտեմբերի 3, 20:45 (Տեղական ժամանակով)
Ռապիդ – հոկտեմբերի 24, 20:45 (ՏԺ)
Չելսի – նոյեմբերի 7, 23:00 (ՏԺ)
Վիկինգուր Ռեյկյավիկ – նոյեմբերի 28, 20:45 (ՏԺ)
ԱՊՕԵԼ – դեկտեմբերի 12, 20:45 (ՏԺ)
Բաչկա Տապոլա – դեկտեմբերի 19, 23:00 (ՏԺ)»։