#ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈւՂԻՂ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Նախորդ դատական նիստի ընթացքում Արամ Օրբելյանը շարունակեց հանդես գալ պաշտպանական ճառով։

Այսօրվա դատական նիստին կրկին ներկա չէր Հրայր Թովմասյանը, ում նկատմամբ կիրառված դատական սանկցիայի ժամկետն արդեն ավարտվել էր:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց՝ դատարանը ձեռնարկել է բոլոր միջոցները Հրայր Թովմասյանին ծանուցելու համար, սակայն նրան չեն կարողացել գտնել ո՛չ Սահմանադրական դատարանում, և ո՛չ էլ Բյուզանդի փողոցի նշված հասցեում:

«Պատվարժան դատարան, Դուք համոզվա՞ծ եք, որ Հրայր Թովմասյանը, ասենք, հիվանդանոցում չէ: Ամեն դեպքում փաստ է, որ Հրայր Թովմասյանն այս դատական նիստին ներկայանալու համար պատշաճ ծանուցված չէ»,- ասաց Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս