
Հայաստանում «Յուվենթուս»-ի հետ համագործակցությամբ ֆուտբոլային ակադեմիա կհիմնվի

Հայաստանի կառավարությունը հաստատել է Պետական գույքի կառավարման կոմիտեի մշակած նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել ֆուտբոլային ակադեմիա։
Ինչպես հայտնեցին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող շենք-շինությունները, որտեղ ընկերությունը, համագործակցելով աշխարհահռչակ «Յուվենթուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։
Ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։Նույն նախագծի շրջանակում նախատեսվում է մասնավորեցնել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը, որի կազմում է գլխավոր մարզադաշտին հարակից պահուստային դաշտը։
«Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 տարվա ընթացքում իրականացնել 1 միլիարդ 200 միլիոն դրամի ներդրում։