Շոլցը հայտարարել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու մասին

Գերմանիան G7-ի երկրների հետ միասին Ուկրաինային կտրամադրի 50 միլիարդ եվրոյի վարկ: Այս մասին X սոցցանցում հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Գերմանիան կա և մնում է Եվրոպայում Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը: Եվ մենք շարունակում ենք մեր աջակցությունը. 50 միլիարդ եվրոյի վարկով, որը մենք տրամադրում ենք G7-ի հետ: Դա Ուկրաինային թույլ կտա մեծ քանակությամբ զենք գնել»,- գրել է նա։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները հավանություն են տվել Ռուսաստանի սառեցված ակտիվներից Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի եկամուտների փոխանցմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031