Բաժիններ՝

Որքան է ձմերուկի և սեխի օրական առավելագույն թույլատրելի չափաբաժինը

Օրական կարելի է ուտել երկու-երեք շերտ սեխ ու ձմերուկ, ինչը համապատասխանում է 400-600 գրամի, ասել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նա հայտնել է այդ մթերքների օրական առավելագույն թույլատրելի չափաբաժինը։

Բժիշկը վստահեցրել է, որ միջին քաշի մարդը, հավասարակշռված սննդակարգով, չի կարողանա ուտել 600 գրամից ավելի ձմերուկ կամ սեխ։ Նա նաև նշել է, որ հղի և կրծքով կերակրող կանայք պետք է կրճատեն այս չափաբաժինը:

Նրա խոսքով՝ երեխաների համար ևս ձմերուկի և սեխի օգտագործման սահմանափակումներ կան։

«Վեց տարեկանից սկսած երեխաները պետք է օգտագործեն 200-400 գրամ։ Որպես հավելյալ սնունդ՝ թույլատրվում է ոչ ավելի, քան 50 գրամ (երեխայի կյանքի առաջին երկու տարում), իսկ մինչև երեք տարեկան երեխայի համար թույլատրելի է 100 գրամ»,- ըստ shantnews-ի՝ նշել է Սուխորուկովան։

Եզրափակելով՝ գաստրոէնտերոլոգը հավելել է, որ ձմերուկն ու սեխը փոխարինելի մթերքներ չեն. այս հատապտուղներից յուրաքանչյուրը յուրովի օգտակար է։

Այսպիսով, սեխը պարունակում է մեծ քանակությամբ սիլիցիում, որն անհրաժեշտ է գեղեցիկ մազերի համար, իսկ ձմերուկը հարուստ է երկաթով և ֆոլաթթվով, պարզաբանել է նա։

Տեսանյութեր

Լրահոս