Բաժիններ՝

Փարիզ-2024. Օլիմպիական հավաքականից հուլիսի 30-ին պայքարի մեջ կմտնի լողորդ Արթուր Բարսեղյանը

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ:

Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի 100 մետր ազատ ոճում: Բարսեղյանի մեկնարկը Երևանի ժամանակով 13:15-ն է:

 Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս էին եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին:

Մեկնարկային մենամարտում հաղթանակ էր տոնել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Վերջինս քառորդ եզրափակիչ մենամարտը կանցկանցի օգոստոսի 2-ին, իսկ որակավորման փուլի արգելքը չէին հաղթահարել հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:

 Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031