Նիկոսիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը, տարբեր հարթակներում համատեղ ջանքերով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը։

Երկու նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը, որի արդյունքներով երկու նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Տեսանյութեր

Լրահոս