Խորհուրդներ՝ ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար

Ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել․

• Վաճառքի համար չնախատեսված վայրերում առաջարկվող սննդամթերքից:
• Պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդից` մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն:
• Բացօթյա խնջույքների ժամանակ երշիկ, ապուխտ, աղացած միս, հավի միս, ճարպ, պանիր, հավկիթ պարունակող սննդից:

Եթե, այնուամենայնիվ, ձեզ մոտ նկատվում են աղիքային վարակներին կամ սննդային թունավորմանը բնորոշ ախտանշաններ`

  • լուծ,
  • սրտխառնոց
  • փսխում,
  • ջերմության բարձրացում, ապա`

Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմե՛ք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031