Լավրովը Նյու Յորքում է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի միջոցառումներին, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Մասնավորապես, հուլիսի 16-17-ը նա նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով բաց բանավեճերը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը հուլիսի 1-ից մեկ ամսով անցել է Ռուսաստանի Դաշնությանը։

Լավրովն այսօր կնախագահի բազմակողմ համագործակցության վերաբերյալ բաց բանավեճը, իսկ վաղը նա կվարի նախարարների մակարդակով բաց բանավեճը, որը կկենտրոնանա Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում՝ պաղեստինյան ճգնաժամի կարգավորման վրա:

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն, Նյու Յորքում կայանալիք միջոցառումների շրջանակում, Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև հանդիպում չի խնդրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031