Բաժիններ՝

Տավուշում հրշեջները հայտնաբերել են 85-ամյա կնոջ մոխրացած մարմին

Այսօր՝ հուլիսի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18-30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում կայարանում՝ մաքսատան հարևանությամբ, տուն է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տարածքը պարեկները սահմանազատել են, հրշեջներն էլ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն:

Հրդեհը մարելուց հետո հրշեջները երկաթուղային փողոցի թիվ 21 տանը հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 85-ամյա Լուսիկ Դ.-ի դին՝ մոխրացած վիճակում:

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս