ՀՀ ԱԳ նախարարը բելգիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ ունեցած հանդիպման ընթացքում մտքեր է փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ և համառոտ կերպով ներկայացրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։

Արարատ Միրզոյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ինչպես միշտ, հաճելի հանդիպում ունեցա իմ գործընկեր Հաջա Լահբիբի հետ։ Հետաքրքիր զրույց ունեցանք Հայաստան-Բելգիա կապերն ավելի ընդլայնելու ուղիների և Հայաստանի ու Եվրոպական միության գործընկերության մասին։ Մենք գնահատում ենք այն, ինչին հասել ենք և ներգրավված ենք ավելիի համար», – գրել է Միրզոյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև ընթացող խաղաղության գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031