Բաժիններ՝

Հայտնի են «Երևանի» մրցակիցները ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման խմբային փուլում

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ֆուտզալի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Մանչեսթեր Ֆուտզալը» (Անգլիա), «Շիշլին» (Թուրքիա) և «Թայգերս Ռեորմունդը» (Նիդերլանդներ): Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 20-ից 25-ը։

Նախնական փուլը հաղթահարելու դեպքում D խմբի հաղթողը կհայտնվի հիմնական փուլի 6-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինի նախնական փուլի A խմբի հաղթողը, Սերբիայի չեմպիոն «ԿՄՖ Ֆոն Բանյիցան» և ֆուտզալի Լատվիայի չեմպիոն «Ռիգա Ֆուտզալը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031