Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/341091018_1279192043027350_1372727278255445693_n.jpg)
Հուլիսի 4-ին, ժամը 12:31-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ կամրջից նետվելով Ողջի գետը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տեղի ուժերի հետ միասին կանխել են Վ. Հ.-ի (ծնված 1959 թ.) ինքնասպանության փորձը: