
Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին արդյունքները

Հրապարակվել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի քվեարկության նախնական արդյունքները:
«Ազգային միավորում» (Մարի Լը Պենի աջակիցներ) – 34%, «Նոր ազգային ճակատ» – 28.1%, «Միասին» (Մակրոնի աջակիցներ) – 20.3%։
Երկրում ընտրելու իրավունք ունի 49,5 միլիոն բնակիչ։
Ֆրանսիայի խորհրդարանը բաղկացած է 577 պատգամավորից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով։
Հուլիսի 7-ին նշանակված երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում ձայների առնվազն 12,5%-ը ստացած թեկնածուները։ Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար քաղաքական կուսակցությունը պետք է ստանա 289 մանդատ։
Պատգամավորական մանդատների համար պայքարի մեջ են եղել կենտրոնամետ նախագահական կոալիցիան, աջակողմյան «Ազգային միավորում»-ը և ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատը