Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, ընթանում էր Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մոտ այս տարվա մայիսի 31-ին Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ու ոստիկանների միջև վերջիններիս իսկ կողմից սադրված բախման հետևանքով կալանավորված Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության անդամ Ժորա Ավետիսյան գործով դատական նիստը:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քննվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամ Ժորա Ավետիսյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության հարցը:
Ժորա Ավետիսյանին անհայտ անձիք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ: