Բաժիններ՝

Եվրո-2024. Հունիսի 20-ին սպասվելիք խաղերը երեքն են

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 20-ին կկայանա երեք հանդիպում:

C խմբում Երևանի ժամանակով 17:00-ին Սլովենիան կխաղա Սերբիայի հետ, իսկ 20:00-ին` միմյանց հետ կմրցեն Անգլիան և Դանիան:

Ժամը 23:00-ին B խմբի կենտրոնական խաղում մեկ մեկու հետ ուժերը կչափեն Իսպանիան և Իտալիան:

Գերմանիայի 10 քաղաքներ` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարտը հյուրընկալել են Եվրոպայի առաջնությունը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտն է, որը տեղավորում է 71,000 հանդիսական: Հենց այստեղ էլ կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը (հուլիսի14-ին):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս