Բաժիններ՝

Եվրո-2024. Շվեյցարիան և Շոտլանդիան չպարզեցին հաղթողին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում A խմբում մրցող Շոտլանդիան ուժերը չափեց Շվեյցարիայի հետ:

Քյոլնի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից 12 րոպե անց Շոտլանդիան առաջ անցավ հաշվի մեջ: Շվեյցարիայից ինքնագոլի հեղինակ դարձավ Շերը: Շվեյցարիային հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը 26-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Շաքիրին: Վերջինս միակ ֆուտբոլիստն է, ով դարձել է գոլի հեղինակ նախորդ երեք աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Երկրորդ կեսում թե Շոտլանդիան, թե Շվեյցարիան մի շարք հնարավորություններ ունեին գոլեր խփելու, բայց գրոհները անհաջող ավարտ էին ունենում:

Շոտլանդիա-Շվեյցարիա` 1:1:

Այժմ Շվեյցարիան ունի 4 միավոր, Շոտլանդիան` 1: Այս խմբում առաջին տեղով արդեն իսկ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել է Գերմանիան: Հունգարիան միավոր չունի:

Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ` վերջին տուրում Գերմանիան կխաղա Շվեյցարիայի, իսկ Հունգարիան` Շոտլանդիայի դեմ: Խաղերը կկայանան հունիսի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս