Ազատ վիզա ստանալու, ԵՄ գնալու հանրաքվեի անվան տակ Սահմանադրության փոփոխություն են իրականացնելու. Սրբազան
Բագրատ Սրբազանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իշխանամերձ ուժերի՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկին և Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքում առաջարկած հանրաքվեին՝ սահմանազատման գործընթացի և տարածքային փոփոխությունների համատեքստում:
«Ժողովրդին ասելու են՝ եթե այս գործընթացին համաձայնվեք, ազատ ելումուտ եք ունենալու Եվրոպա: Այսպես խաբելու են, և դրա քողի տակ փորձելու են իրականացնել սահմանադրական փոփոխություն և ուրիշ բան էլ: Եվ դա անելու են այդ քողի տակ»,- շեշտեց նա և հարցադրում արեց՝ որտե՞ղ էին սահմանները 2018 թվականին, 2020 թվականին, հիմա՞ որտեղ են, վա՞ղը որտեղ են լինելու:
«Աշխարհում չկա մի պետություն, որը ճանաչված լինի կիլոմետրերով կամ միլիմետրերով»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը:
Մանրամասները՝ տեսանյութում