«Իրական խաղաղություն բերողը մենք ենք». Սրբազան

«Մի քանի անգամ հրապարակում ես ներկայացրել եմ մեր օրակարգը, շատ հստակ եմ ներկայացրել՝ կետ առ կետ։ Այդ ամենը կհրապարակենք, որպեսզի շատ հստակ լինի, պատկերը պարզ է։ Մենք ենք խաղաղությունը բերելու, այս մարդը պատերազմ բերողն ու շարունակողն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նրա խոսքով՝ եթե մի բան տեղի է ունենում անարդարության հիմքերով, այն ի վերջո պայթելու է, ուստի ինչպե՞ս են պատկերացնում, որ Կիրանցի ժողովուրդն իրենց համար ստեղծված արհավիրքի մեջ քանի՞ տարի են ապրելու։

«Մենք իրական, երկարաժամկետ խաղաղություն բերողն ենք։ Սրա մասին խոսել եմ, օրինակելի օրակարգ է դա կոչվում։ Այսօր մեր ունեցած գործիքակազմն իրական բանակցություններն են, ոչ թե հարկադրանքի տակ եղած բանակցությունները։ Բանակցություններն են, որոնք կետ առ կետ նշված են, պայմաններն են, որոնք մենք կոչված ենք թելադրելու այդ բանակցային սեղանի շուրջ։ Դրանցից առաջինը մեր ռազմագերիների վերադարձի հարցն է, արցախահայերի՝ Արցախ վերադարձի իրավունքն է, որոնք նաև պաշտպանված են միջազգային հանրության կողմից։ Սահմանազատում ու սահմանագծում անելուց առաջ, հասնել նրան, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը կնքվի, նոր սկսվի մնացած գործընթացները։ Այդ ամենից հետո ո՞վ է խաղաղություն կնքելու, երբ դու գտնվում ես ոչնչացված վիճակում»,- հավելեց Բագրատ սրբազանը։

Նա նաև ասաց՝ իշխանությունը հայտարարում էր, որ Բերքաբերի վարելահողերը կվերադարձվեն հայկական կողմին՝ վերադարձվեցի՞ն, իհարկե ոչ, նշանակում է՝ չկա բանակցություն, չկա սահմանազատում ու սահմանագծում։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս