Առաջին նախագահից մինչև Երրորդ նախագահ՝ ոչ ոք հայրենիքի դավաճան չէ. Սրբազան

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ 2024 թվականի հունիսի 12-ի և 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի նույնացմանը, համեմատությանը:

«Մարտի 1-ի հետ համեմատությունն անձի պատճառով է տեղի ունեցել: Մարտի 1-ը ողբերգություն է բոլոր առումներով, որը լիարժեք բացահայտելու հնարավորություն ուներ այս իշխանությունը 6 տարվա ընթացքում, հետևաբար, երբ իրենք կբացահայտեն մանրակրկիտ կերպով, գնահատական էլ կտան, ես էլ ինձ իրավունք  կվերապահեմ գնահատական տալու»,- շեշտեց նա՝ նշելով, որ իր համեմատությունը դեպքերի կամ գնահատականը քաղաքական չէ:

Այս համատեքստում Բագրատ Սրբազանը նշեց, որ մտերմություն ունի ՀՀ առաջին նախագահի հետ, չի թաքցրել, որ ՀԱԿ-ի տարբեր անձանց և ներկայացուցիչների հետ շատ ջերմ մտերմություն ունի:

«Մտերմություն ունեմ ՀՀ երկրորդ նախագահի շրջանակների հետ՝ ձեր աչքի առջև, ՀՀ երրորդ նախագահի բոլոր շերտերի հետ մտերմություն ունեմ: Եվ այս նախկին ասվածը… ՀՀ-ում չկա մեկը, որ նախկին չի: Ես բոլոր ժամանակներում ընդդիմադիր եմ եղել՝ սկսած Առաջին նախագահից, իրեն էլ ասել եմ, բայց թշնամիներ չենք եղել, ոչ ոք որևէ մեկին չի դարձրել հայրենիքի դավաճան: Ես չեմ արդարացնում ոչ մեկին: Այո, բոլոր ժամանակներում սխալները, թերացումները, նույնիսկ՝ այն աստիճանի ձախողումներ են  տեղի  ունեցել, որոնք  անընդունելի են եղել մեզ համար, այս ամբողջ 30 տարվա ընթացքում, մարդիկ էլ ընդունել են:

Կարդացեք նաև

Այնպես չի, որ մարդիկ չեն ընդունել, խուսափել են ու փախել: Այդ պատճառով է, որ մենք հայտնվել ենք այս իրավիճակում, բայց դրանք ողբերգություն չեն եղել, ինչպես այս օրն է: Դրանք բոլորը շտկելիք են եղել, հենց իրենց իշխանության գալու պատճառը դա է եղել»,- շարունակեց Սրբազանը և հիշեցրեց՝ ինչ էր ասում իշխանափոխությունից հետո Արցախի հետ կապված Փաշինյանը, ինչպես էր պարում, հետո ինչպես հանձնեց:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս