
Մբապեին հոսպիտալացրել են

Կիլիան Մբապեն կոտրել է քիթը:
Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրում Ֆրանսիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթեց Ավստրիային։ Երկրորդ խաղակեսի վերջում Մբապեն փոխարինվեց. նա քթի վնասվածք ստացավ Կևին Դանզոյի հետ բախումից հետո։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, ֆրանսիացի ավագը կոտրել է քիթը։ Խաղից հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Դյուսելդորֆի հիվանդանոց։ Քիթը կոտրելուց հետո Կիլիան Մբապեն առայժմ վիրահատության կարիք չի ունենա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Առաջիկա օրերին Մբապեն բուժում կանցնի, սակայն մոտ ապագայում նա վիրահատության կարիք չի ունենա։ Նրա համար կպատրաստվի դիմակ, որպեսզի նա պատրաստվի բուժվելուց հետո դաշտ վերադառնալուն»,- ասված է հաղորդագրությունում։