Դուրս կգանք ՀԱՊԿ-ից, մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, հո հետ չե՞նք գնալու․ Փաշինյան

«ՀԱՊԿ-ը փուչիկ դաշինք է, որի անդամները, պարզվեց, ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն են կատարում, այլ գնացել, Ադրբեջանի հետ պլանավորում են ՀՀ-ի դեմ պատերազմ»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին ու ռեպլիկներին՝ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ասաց․

«Դուրս կգանք, դրանով վախեցնո՞ւմ եք, լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Ասում ենք։ Պակա՞ս է եղել ասելիք։ Բա ձեր կարծիքով՝ հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա»։

Նա նշեց, որ կասի, թե ուր են գնում ու համարյա տեղ են հասել։

Կարդացեք նաև

«Գնում ենք դեպի իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, ինքնիշխան, անվտանգ, խաղաղ, սահմանազատված սահմաններով Հայաստանի Հանրապետություն։ Իսկ այնտեղ, մի՛ անհանգստացեք, հետ չենք գնա, ուղղակի շուտ չենք ասում, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930