Երբ մի քանի օր ճանապարհներն այնպես կփակվեն, որ չկարողանամ հասնել դատարան, շարժումը կհաղթի. Արմեն Աշոտյան
«Այն դեպքում, երբ ես իրոք չկարողանամ հասնել դատարան, այդքան փակ լինեն փողոցները մի քանի օր, վստահ եմ՝ կհաջողվի»,- այսօր իր վերաբերյալ դատական նիստից ավարտից հետո 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ պարագայում կհաջողի Սրբազան շարժումը:
Իսկ «Ո՞ր դեպքում Հայաստանում չի հաղթի Բորելի ու Բլինքենի դաբրոն և Էրդողանի ու Ալիևի դուխը» հարցին, ինչպես ինքը՝ Աշոտյանն էր ասում, վերջինս պատասխանեց՝ երբ որ Հայաստանի ժողովուրդն իր ապագան վերցնի իր ձեռքը:
Իր նախկին գործընկեր Փաշինյանին Արմեն Աշոտյանի խորհուրդը մեկն էր՝ ունենալ խիզախություն:
«Եվրոպառլամենտի ընտրություններն ապացուցեցին, որ Նիկոլը Ղարաբաղի հարցը վստահել է ղեկավարների՝ Օլաֆ ՚Շոլցին և Մակրոնին, որոնց չի վստահում անգամ իրենց ժողովուրդը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: