Բլինքենը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա Գազայում զինադադարի հասնելու համար
Միացյալ Նահանգները պնդում է, որպեսզի Մերձավոր Արևելքի երկրները ճնշում գործադրեն ՀԱՄԱՍ շարժման վրա Գազայի հատվածում զինադադարի քննարկվող պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Եգիպտոսի ղեկավարության հետ բանակցություններից հետո Կահիրեի օդանավակայանում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի կառավարություններին ու մարդկանց իր ուղերձն այն է, որ եթե ցանկանում են մեղմել Գազայում պաղեստինցիների սարսափելի տառապանքը, պատանդների վերադարձն ու զինադադար, ապա պետք է ճնշում գործադրեն ՀԱՄԱՍ-ի վրա։
«Եթե մենք հասնենք այս զինադադարին, դա նաև ճանապարհ կհարթի Գազայում ավելի մեծ անվտանգության, հանգստության և խաղաղության համար»,- ասել է Բլինքենը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Եգիպտոսի տեսանկյունից համաձայնության գալը հնարավոր է։
Նրա համոզմամբ՝ Եգիպտոսը, Միացյալ Նահանգները և այլ երկրներ կարծում են, որ կարող եք ստիպել կողմերին համաձայնության գալ գործարքի շուրջ։
«Սակայն մեզանից ոչ ոք չգիտի, թե ինչ կա ՀԱՄԱՍ-ի կամ նրա առաջնորդների մտքում: Այսպիսով, մենք չգիտենք, թե ինչ կլինի պատասխանը»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն: