Այս պահին էլ կա պայթյունի վտանգ. Նախնական տեղեկություններով` հեղուկ գազի ցիստեռն է պայթել. ՆԳՆ խոսնակ
Նախնական տեղեկություններով` Երևան–Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ այս պահին կա պայթյունի վտանգ։
«Հիմա կատարվում են հովացման աշխատանքներ, որպեսզի հրդեհը չտարածվի»,– ասաց նա։
Սարգսյանը հորդորեց սխալ տեղեկություն չտարածել տուժածների ու մահացածների թվի մասին։