Բաժիններ՝

Ծանրորդները նախապատրաստվում են ՕԽ-ին

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամները սկսել են նախապատրաստվել Օլիմպիական խաղերին: Աայս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Ծաղկաձորում մեկնարկած ուսումնամարզական հավաքին մասնակցում են Հայաստանի երեք ծանրորդները՝ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, որոնք մասնակցելու են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Բացի նրանցից հավաքին մասնակցում են նաև Գոռ Սահակյանը և Գևորգ Ղահրամանյանը:

Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 12 մասնակից՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930