Բաժիններ՝

Էլինա Ավանեսյանը դուրս մնաց «Ռոլան Գարոս»-ից

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Ֆրանսիայի բաց առաջնությունից` «Ռոլան Գարոս»-ից:

Փարիզում ընթացող «Ռոլան Գարոս»-ի կանանց մենախաղի 1/8 եզրափակիչում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 15-րդ ռակետ իտալացի Յասմին Պաոլինայի հետ: Մոտ 2 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջեց երեք սեթերից հետո` 6:4, 0:6, 1:6 հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկը համարվող «Ռոլան Գարոս»-ը կեզրափակվի հունիսի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս