![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիայում ազգությամբ չեչեն է ձերբակալվել, որը Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն էր ծրագրել
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/0601241078e39dc737429581406eee54197a43.png)
Ֆրանսիայում ազգությամբ չեչեն 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել, նա կասկածվում է ահաբեկչություն ծրագրելու մեջ։ Ձերբակալվածի անունն առայժմ չի նշվում, գրում է Euronews-ը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինի խոսքով՝ կասկածյալը ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել Լիոնից ոչ հեռու գտնվող Սենտ Էտյեն քաղաքի «Ջեֆրոյ Գիշար» մարզադաշտում՝ Ֆուտբոլի օլիմպիական խաղերի ժամանակ։
Ենթադրյալ հանցագործը կալանավորվել է մայիսի 22-ին, իսկ չորս օր անց նրան մեղադրանք է առաջադրվել։ Ըստ Դարմանինի՝ կալանավորն ասել է, որ չէր ցանկանում զենքով մտնել մարզադաշտ և ծրագրել էր հարձակվել մարզադաշտից դուրս գտնվող հանդիսատեսների վրա։