
Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են 75 ռազմագերիներով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների նոր փոխանակման մասին՝ փետրվարի սկզբից ի վեր առաջին անգամ: Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են 75 ռազմագերիներով։
Ռուսական գերատեսչությունը հայտնել է, որ փոխանակման միջնորդ է հանդես եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։
Նույն օրը Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են նաև զոհվածների մարմինները։ Ինչպես ՌԲԿ-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, Ուկրաինան փոխանցել է զոհված ռուս զինվորականների 45 մարմին:ծ
Ռազմագերիների հարցերով ուկրաինական համակարգող շտաբից հայտնել են, որ Ուկրաինային է վերադարձվել 212 զոհված զինծառայողի մարմին