
ՄԻՊ աշխատակազմը տեսակցել է բողոքի ակցիայի անցկացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել նաև բժշկական կենտրոն՝ բողոքի ակցիայի անցկացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններին տեսակցելու և նրանց առողջական վիճակին ծանոթանալու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ աշխատակազմի գրասենյակը։
Արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքից բերման էր ենթարկվել բողոքի ակցիայի 26 մասնակից։