Սա եռագույնի հաղթանակ է լինելու, ինչո՞ւ եք սարսափում. Սամվել Նիկոյանը՝ ՔՊ-ականներին

«Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, երբ նայում եմ այսօրվա իշխանության վարքագիծը, հասկանում եմ, որ նրանք մի տեսակ ցայտնոտի մեջ են, տագնապած են, սարսափում են»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ սկսված շարժմանը։

Նա նաև ընդգծեց, որ իշխանությունն իզուր է սարսափում ու տագնապում, քանի որ տեղի ունեցող շարժումը եռագույնի հաղթանակ է լինելու, ինչո՞ւ են սարսափում։

«Հասկանում եմ՝ ոմանք այնպիսի հանցագործություններ են կատարել, որ վաղվա օրվա համար իրենք մտավախություններ ունեն, ուղղակի վախ ունեն։ Մարդ կա, չի ուզում կերակրատաշտակը կորցնել, և այլն։ Սա այնքան բնական պրոցես է, ընկալելի ու ընդունելի է իրենց այդ արձագանքը, որից կարող են ախտորոշել, թե ինչ է կատարվում նրանց մտքում ու ուղեղում։ Այո, ճիշտ են անում, որ սարսափում են, որովհետև խավարը լույսից պիտի վախենա, չարը բարուց պիտի վախենա»,- շեշտեց Սամվել Նիկոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031